Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Արևելքի ճնշված կինը

Արևելքի ճնշված կինը
09.03.2024 | 06:55

...Մի տարի, կարծեմ 32 թվի աշնանը, այնպես պատահեց, որ Մանուկ Աբեղյանը և ես միասին էինք Արզնի կուրորտում. կենում էինք միևնույն սենյակում: Ամենօրյա զրույցների ժամանակ նա սրտաբաց պատմում էր ինձ իր մանկությունից, իր աշակերտության օրերից, որ անցրել էր Էջմիածնի ճեմարանում, և ուսանողության տարիներից, որ անցել էին Գերմանիայում և Ֆրանսիայում:

Այդ զրույցների միջոցին նա, ի միջի այլոց, ինձ պատմում էր Մուրացանի մասին, որի հետ մոտ էր եղել «Նոր-Դար» թերթին աշխատակցելիս:

Մի անգամ խմբագրատանը ժողով է հրավիրվում Արևելքի կնոջ ազատագրության թեմայով: Բոլորը խոսում են, որ, այո, Արևելքի կինը շատ ճնշված է, հետևաբար պետք է մտածել նրա ազատագրության մասին:

Մուրացանը լսում է և անխոս ինչ-որ բան նկարում: Վերջում ցանկանում են լսել նրա կարծիքը:

Այդ ժամանակ Մուրացանը բարձրացնում է իր նկարածը. փոշոտ ճանապարհով անցնում է մի ուղտ, վրան՝ արևելյան զարդերով մի խանում-խաթուն, իսկ առջևից, ուղտի սանձը բռնած, քայլում է այդ կնոջ ամուսինը՝ հոգնած, գլխիկոր:

Ցույց տալով նկարը՝ Մուրացանն ասում է կատակով. «Դուք սրա ի՞նչն եք ուզում ազատագրել»:

Ստեփան Զորյան. «Հուշեր»

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 6742

Մեկնաբանություններ